
Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ TRIPP-ը չի հանգեցնի սահմանային փոփոխությունների, և ամերիկյան զորքեր չեն տեղակայվի․ Իրանի ԱԳՆ
Իրանի սահմանների մոտ ցանկացած օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի առկայություն անընդունելի է, և հայկական կողմը Թեհրանին տվել է անհրաժեշտ երաշխիքներ այս առումով․ այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղի» ստեղծելու հնարավորությունը։Բաղայիի խոսքով՝ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և երկու երկրների միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ։ Սակայն Թեհրանը չի վստահում երրորդ կողմերին և ուշադիր կհետևի զարգացումներին։Նոյեմբերի 9-ին Բաղային հայտնել է, որ Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղին» չի հանգեցնի սահմանային փոփոխությունների, և որ ամերիկյան զորքեր չեն տեղակայվի այնտեղ։


