24 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան

Թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևով, բոլորը գիտեն, նույնիսկ Եվրոպայում՝ կալանավորումներ, բռնաճնշումներ, ձայների գողություն (ԲՀԿ-ն վկա), թշնամության, ատելության սերմանում ու խորը հիասթափության ալիք․ Facebook-ի իր էջում գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ես չգիտեմ, թե արտահերթ ընտրություններից ակնկալիք ունեցողները մտքում ինչ սցենարներ ունեն (հուսով եմ` ունեն կամ կունենան), բայց մի բանում վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում, որում իրենցից դուրս ուժերի, գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է, կա՛մ բռնաճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:

Թե այդ արկածախնդրությունն ի՞նչ դրսևորմամբ կլինի, աստիճանաբար կուրվագծվի, բայց մի բան ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է, իսկ իրադրությանը համարժեք չգործելու պարագայում ցավոտ հարվածներ է ստանալու և՛ հավաքական ընդդիմությունը, և՛ պետությունը»,- նշում է նա:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ