
Ռուսական դիզելի նոր երթուղին․ տանկերներն ընթանում են Ատլանտյան օվկիանոս
Հիշեցնենք, որ դիզելն արտերկիր է ուղարկվում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնագրով․ այս գործարքի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 9-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո։
Ըստ ռուսական կողմի՝ այս քայլը վկայում է միջազգային պատժամիջոցների և էմբարգոյի պայմաններում ռուսական նավթամթերքի վերաուղղորդման մասին։
«Ռուսաստանը շարունակում է փնտրել արտահանման նոր երթուղիներ և այլընտրանքային շուկաներ՝ ապահովելու համար վառելիքի կայուն մատակարարումներն ու պահպանելու իր դիրքերը էներգետիկ ոլորտում»,- նշում են ռուսական աղբյուրները՝ ընդգծելով․ «Արևմտյան երկրների սահմանափակումներից հետո ռուսական էներգակիրների համաշխարհային քարտեզը զգալիորեն փոփոխվել է։ Նախկինում դեպի Եվրոպա ուղղվող հիմնական հոսքերն այժմ ավելի ու ավելի հաճախ են վերաբաշխվում դեպի Ասիա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Լատինական Ամերիկա: Ատլանտյան օվկիանոսի արևելյան ավազանի ուղղությամբ մատակարարումների ակտիվացումը ռուսական ընկերություններին թույլ է տալիս մուտք գործել սպառման նոր կենտրոններ, որտեղ դիզելային վառելիքի պահանջարկը շարունակում է բարձր մնալ»։


