26 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մենք պարտվեցինք». Վուչիչն ընդունել է պարտությունը Սերբիայի ընտրություններում

«Մենք պարտվեցինք». Վուչիչն ընդունել է պարտությունը Սերբիայի ընտրություններում

Սերբիայի նոր ընդդիմադիր ուժը՝ «Ուսանողական ցուցակը», ստացել է ձայների ավելի քան 50%-ը և կկարողանա ձևավորել կառավարություն․ հայտնում է BBC-ն։

Իշխող «Սերբիայի առաջադեմ կուսակցության» նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է պարտությունը խորհրդարանական ընտրություններում դեռևս արդյունքների հրապարակումից առաջ։

Սերբիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նոր ընդդիմադիր ուժը՝ «Ուսանողական ցուցակը», խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 50.84%-ը։ Այս տվյալների համաձայն՝ երկրի ընտրողների 40.41%-ը քվեարկել է նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի ցուցակի օգտին։

Նախկին նախագահի գնահատմամբ՝ «Ուսանողական ցուցակը» կստանա 135-140 խորհրդարանական մանդատ։

Պարտության այդքան արագ ընդունման հիմքն աննախադեպ բարձր մասնակցությունն էր՝ գրեթե 68%։

«Այսօր Սերբիայի քաղաքացիները ռեկորդային թվով մասնակցեցին ընտրություններին՝ որոշելու իրենց երկրի ապագան։ Մենք շնորհավորում ենք «Ուսանողական ցուցակին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսին են օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և համատեղ աշխատել Սերբիայի՝ դեպի Եվրամիություն ուղին առաջ մղելու համար», - նամակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ