26 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի վրայից հանվել Զորավար Անդրանիկի խճանկարը․ պարզաբանում

Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի վրայից հանվել Զորավար Անդրանիկի խճանկարը․ պարզաբանում

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի խճանկարը տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներով․ տեղեկանում ենք դպրոցի Facebook-ի էջից։

«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։

Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։ Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ լրատվականներից մեկը գրել էր, որ Զորավար Անդրանիկի խճանկարը հեռացվել է դպրոցից։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ