25 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ հայտնում է ԿԸՀ-ն։

«Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ