
Մելանիա Թրամփը չի բացառել Ուկրաինա մեկնելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը, խոսելով Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողություն իրականացնելու նպատակով հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, չի բացառել, որ մեկնի Ուկրաինա։
«Հիանալի է, որ Հռոմի պապի աջակցությունը կա։ Հրադադարը կսկսվի հոկտեմբերի 27-ին։ Հուսով եմ՝ ամեն ինչ կընթանա ըստ ծրագրի»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մեկնել Ուկրաինա, ԱՄՆ առաջին տիկինն ասել է․ «Կտեսնենք»։


