
Կիևյան փողոցում կրակոցների հետևանքով վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա որդին․ Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր․ գրում է Shamshyan.com-ը։
Կայիք տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է, և նրա կյանքը հնարավոր է եղել փրկել Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի, ապա «Նոր-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ, իսկ գնդակը «Նոր-Մարաշ»-ի բժիշկները հայտնաբերել են սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելուց հետո կարողացել են վիրավորի վիճակը կայունացնել, սակայն որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Եթե այդ երեք՝ Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի և «Նոր-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկները օպերատիվ չգործեին, երիտասարդ տղայի կյանքը հնարավոր է չհաջողվեր փրկել։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։


