16 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածքային և քաղաքական չլուծված վեճերը պահպանում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների բարձր ռիսկը

Տարածքային և քաղաքական չլուծված վեճերը պահպանում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների բարձր ռիսկը

Հարավասիական հակառակորդներ Պակիստանի և Հնդկաստանի կողմից սպառազինությունների մատակարարումների ալիքը երկու այլ պատերազմող երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, արագացնում է սպառազինությունների մրցավազքը Կովկասում․ գրել է South China Morning Post-ը:

Չնայած հետպատերազմյան բանակցություններին, որոնց նպատակն է ընդմիշտ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երեք տասնամյակ ձգվող հակամարտությունը, վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Պակիստանի ռազմական ինքնաթիռների և հնդկական հակաօդային պաշտպանության համակարգերի ներհոսքը, Ֆրանսիայի ներդրումների հետ մեկտեղ, կարող է ազդարարել հակամարտության նոր ալիք:

«Թեև Երևանի և Բաքվի կառավարությունների միջև խաղաղության համաձայնագիրը դեռևս հավանական է, տարածքային և քաղաքական չլուծված վեճերը պահպանում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների բարձր ռիսկը», – նշել է Նյու Յորքում գործող Eurasia Group-ի քաղաքական ռիսկերի գնահատման կենտրոնի վերլուծաբան Թինաթին Ջափարիձեն:

Նա, վկայակոչեով «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր հարկադիր բացումը, շեշտել է, որ սահմանային հարցերում հստակություն չպարունակող ցանկացած խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «քիչ կխանգարի» դիմել ռազմական գործողությունների։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ