24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում հեղաշրջման մեջ մեղադրվող Գյուլենը մահացել է․ ԶԼՄ-ներ

Թուրքիայում հեղաշրջման մեջ մեղադրվող Գյուլենը մահացել է․ ԶԼՄ-ներ

Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը, ով Թուրքիայում մեղադրվում էր 2016 թվականին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, հայտնում է Hürriyet թերթը։

«Մահացել է FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում էր ամերիկյան Փենսիլվանիա նահանգում»,- նշվել է հրատարակության մեջ։

Թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձին ներգրավվածության մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, աշխատանքից ազատվել են։ Ինքը՝ Գյուլենը, ով գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և մերժել իրեն առաջադրված մեղադրանքները։