01 Փտր
2025
-7° c ԵՐԵՎԱՆ
-0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել

Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի բնակչուհի, ազգությամբ հայ, 1954 թվականին ծնված Վերա Աղասյանը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ անցկացված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների՝ 70-ամյա կնոջ մահվան անմիջական պատճառը թոքային զարկերակի թրոմբոզի պատճառով առաջացած սուր թոքային-սրտի անբավարարությունն է։