23 Հոտ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ահաբեկչություն կատարած 3 ահաբեկիչներից 2-ը սպանվել են

Թուրքիայում ահաբեկչություն կատարած 3 ահաբեկիչներից 2-ը սպանվել են

Անկարայում գտնվող Tusaş ավիացիոն ընկերության շենքի մոտ ահաբեկչություն կատարած 3 անձանցից 2-ը սպանվել են․ տեղեկացնում է En Son Haber լրատվականը։

Նախնական տվյալներով՝ 3 ահաբեկիչները դեպքի վայր են ժամանել տաքսիով։Երրորդ ահաբեկչի ճակատագրի մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել, սակայն ի հայտ են եկել, բայց արդեն կան անվտանգության տեսախցիկների կադրերը, որոնցում երևում են բոլոր ահաբեկիչները։

Կադրերում երևում են, թե ինչպես են հարձակվողները դուրս գալիս մեքենայից և կրակ բացում շուրջբոլորը։