26 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը պարտվում է Ուկրաինայի պատերազմում․ Օրբան

Արևմուտքը պարտվում է Ուկրաինայի պատերազմում․ Օրբան

Արևմտյան երկրները տանուլ են տալիս Ուկրաինայում պատերազմը, բայց դեռ չեն ցանկանում դադարեցնել այն և ընդունել իրենց ձախողումը․հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։

«Նրանք հայտնվել են բարդ իրավիճակում, տանուլ տված պատերազմում են», – ասել է կառավարության ղեկավարը՝ հաստատելով, որ Հունգարիան մտադիր չէ ներքաշվել այդ գործողությունների մեջ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշումներին։

«Իրավիճակն այնպիսին է, որ արևմտյան երկրները չեն ցանկանում վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին, և, հետևաբար, հարցն արդարացի է, թե արդյոք Հունգարիան մանևրելու տեղ ունի», – ասել է Օրբանը:

Օրբանը նաև հույս է հայտնել, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրություններում, «Ամերիկայի պատերազմի կուսակցությունը կփոխարինվի խաղաղության կուսակցությունով», և հնարավոր կլինի ուկրաինական հակամարտության կարգավորման հույս ունենալ։ «Նախկին նախագահ Թրամփը կվերադառնա, և այդ ժամանակ մենք կարող ենք հանգիստ շունչ քաշել, քանի որ մենք այլևս մենակ չենք լինի, գոնե երկուսով կլինենք», – ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։