27 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հաստատակամ դաշնակիցն է

ԱՄՆ-ն հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հաստատակամ դաշնակիցն է

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Թուրքիայի ժողովրդին Հանրապետության հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ:

«101 տարվա ընթացքում մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ավելի ու ավելի է խորացել և ամրապնդվել՝ հիմնված մեր ընդհանուր արժեքներով և փոխադարձ շահերով։ ՆԱՏՕ-ի դաշինքը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հիմնաքարն է, և Միացյալ Նահանգները հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է արդեն 72 տարի», – նշվել է ուղերձում:

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է բարեկամության և դաշինքի ևս մեկ դար, որը օգուտ կբերի երկու ժողովուրդներին, տարածաշրջանին և աշխարհին:

«Շնորհակալ եմ, որ դուք հաստատակամ դաշնակից և գործընկեր եք: Իմ ամենաանկեղծ մաղթանքները ձեզ և Թուրքիայի ժողովրդին՝ շարունակական խաղաղության, բարգավաճման և հաջողության համար», – գրել է Բլինքենը: