Իսպանական Վալենսիայում հորդառատ անձրևների և դրանցով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով մարդիկ են զոհվել․ հաղորդում է BBC-ին:
Տարածաշրջանային կառավարության ղեկավար Կառլոս Մազոնը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դիակներ են հայտնաբերվել, սակայն հստակ թիվ չի նշել։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, քանի դեռ զոհերի հարազատներին չեն հայտնել։
Հորդառատ անձրևներ են տեղացել նաև Իսպանիայի արևելքում և հարավում, ինչի հետևանքով բազմաթիվ շրջաններ հեղեղվել են, խաթարվել են նաև երկաթուղային և օդային հաղորդակցությունները։
Որոշ վայրերում մեկ օրում մեկ ամսվա նորմայից ավելի տեղումներ են գրանցվել։