26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոլիվուդյան դերասանները ճնշումների են ենթարկվում նախագահական արշավի ժամանակ․ Իլոն Մասկ

Հոլիվուդյան դերասանները ճնշումների են ենթարկվում նախագահական արշավի ժամանակ․ Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոլիվուդյան դերասանները ճնշումների են ենթարկվում ԱՄՆ-ում ընթացիկ նախագահական ընտրարշավի ընթացքում։

Նրա խոսքով՝ դերասաններին սպառնում են դադարեցնել հետագա նկարահանումները և պայմանագրերը։

«Հանրահայտ մարդիկ զանգեր են ստանում Հոլիվուդում ազդեցիկ որևէ մեկից, ովքեր հոլիվուդյան դերասաններին ուղղակիորեն չեն սպառնում, այլ զրույցը վարում են շատ բարյացակամ ու ընկերական տոնով։Սպառնալիքներ պետք չեն։ Բոլորը դերասաններ են, բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են», – հավելել է Մասկը: