25 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հանում է Հարավային Կովկասը առաջնահերթ ուշադրության գոտուց

ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հանում է Հարավային Կովկասը առաջնահերթ ուշադրության գոտուց

Երևանը կասկածի տակ է դնում Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ, որը կոչված էր «տեղում» իրականացնելու անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև տրասպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, գրել է EADaily-ին։

Մոսկվային ակնհայտորեն դուր չեն գալիս նման «կամակայնությունները»։ Նա վճռական է շարունակելու արդեն ստեղծված մեխանիզմների աշխատանքը և պարբերաբար կոչ է անում Երևանին չշեղվել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, ապա նշվել է, որ մոտ ապագայում դրա ստորագրման հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում։ Երևանն ու Բաքուն շարունակում են տրամագծորեն տարբեր տեսակետներ հայտնել խաղաղության հարկադիր կնքման հնարավորության վերաբերյալ։

«ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը համապատասխանում է Բաքվի շահերին և հանում Հարավային Կովկասը Ջո Բայդենի և ձախողված փոխնախագահ Քամալա Հարիսի «հայամետ» համարվող վարչակազմի առաջնահերթ ուշադրության գոտուց։ Արդյունքում՝ մեծանում է բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանին «սեղմելու» Ադրբեջանի փորձերի հավանականությունը», – նշվել է հոդվածում։