Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում առավոտյան պայթուն է եղել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու անվտանգության ուժերը։
Հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Կա ավելի քան 21 զոհ, 30 վիրավոր։
«Նման է մահապարտի կողմից իրականացված պայթյունի, սակայն դեռ վաղ է հստակ ասել»,– հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամադ Բալոխը: