26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BITCOIN. Ի՞նչ է այն ու ինչպես գումար աշխատել

BITCOIN. Ի՞նչ է այն ու ինչպես գումար աշխատել

2009 թվական: Մի անհայտ անձ՝ Սատոշի Նակամոտո կեղծանվան տակ, աշխարհին ներկայացրեց մի գաղափար, որը պետք է հեղափոխեր ֆինանսական աշխարհը: Այսօր այդ գաղափարը՝ Բիթքոինը, արժե տասնյակ հազարավոր դոլարներ: Թեպետ ոչ հեռավոր 2010 թվականին  երբ  այն արժեր ընդամենը մի քանի ցենտ և հազիվ բավականացնում էր մեկ բաժակ սուրճի, մեկ համբուրգերի կամ էլ մի քանի կոնֆետի համար:  Բիթքոինը շատերի համար թվային ոսկի է, մյուսների համար՝ ֆինանսական պղպջակ, որը մի օր կարող է պայթել:  Կրիպտոարժույթը դարձել է մեր ժամանակների ամենավիճահարույց ֆինանսական գործիքը:  Բայց ի՞նչ է սպասվում դրան վաղը, կամ առհասարակ ի՞նչ է այն ու ինչպե՞ս գումար աշխատել:

2010 թվականի մայիսին տեղի ունեցավ առաջին բիթքոին գործարքը, երբ ծրագրավորող Լասլո Հանյեչը վճարեց 10,000 բիթքոին երկու պիցցայի համար, այո դուք ճիշտ եք լսում: Այդ ժամանակ այդ 10,000 բիթքոինը արժեր մոտ 41 ԱՄՆ դոլար: Այսօր այդ նույն քանակությամբ բիթքոինները արժեն հարյուրավոր միլիոն դոլարներ: Այս օրը հայտնի է որպես Bitcoin Pizza Day և նշվում է կրիպտոարժույթների համայնքում:

Վերադառնալով Սատոշի Նակամոտոյին: Նա բիթքոինը ստեղծեց 2008 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, հիմնական պատճառները հետևյալն էին

  1. Ունենալ անկախ դրամական համակարգ բանկերից և կառավարություններից
  2. Ապահովել ֆինանսական գործարքների թափանցիկություն
  3. Բացառել միջնորդներին գործարքներից, բանկեր, վճարային համակարգեր
  4. Ստեղծել անվտանգ և արագ փոխանցումների հնարավորություն

Դրանից զատ, մարդկության պատմության ամբողջ ընթացքում հաղթում էր դոլարը, քանի որ այն համարվում էր ամենակայուն դրամական միավորը: