26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող Ռուբիոն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ծնունդով կուբացի և Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում, հայտնում են The New York Times-ի աղբյուրները։

«Թրամփը որոշել է, որ Ֆլորիդայի սենատորը, ով կոշտ դիրքորոշումներ է զբաղեցրել Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի վերաբերյալ, լինելու է երկրի գլխավոր դիվանագետը», – հայտնել է առնվազն երեք դիվանագիտական աղբյուր:

Թերթի զրուցակիցներն ընդգծել են, որ Թրամփը «դեռ կարող է վերջին պահին փոխել իր կարծիքը», սակայն, Թրամփը դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Ռուբիոյի համարում էր փոխնախագահի հավանական թեկնածու։

Ֆլորիդայից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ երկկուսակցական հայանպաստ բանաձևերի համահեղինակ է: Մասնավորապես, նա հանդես է եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ, որով կոչ էր արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար, ինչպես նաև մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։