Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիսում գտնվող Գիլգիթ-Բալտիստան շրջանում հարսանեկան շարասյան ավտոբուսներից մեկի՝ գետն ընկնելու հետևանքով․այս մասին հայտնում է տեղական Dawn թերթը։
Ջրից դուրս է բերվել մահացածի 16 մարմին, մնացած մարդկանց գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընկնելու պահին ավտոբուսում գտնվող հարսնացուն վիրավորվել է, սակայն ողջ է մնացել ու հոսպիտալացվել։