Աբխազիայում փորձել են գրավել պետական հեռուստառադիոընկերության շենքը
Սուխումում մի խումբ անհայտ անձինք փորձել են գրավել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը․ հայտնում է հանրապետության նախագահի տեղեկատվական կենտրոնը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ զինված մարդիկ 15 մեքենայով մոտեցել են տարածքին և սկսել շենքի մոտ օդ կրակել։ Ի պատասխան՝ ընկերության անվտանգության աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել։