Կրիպտոարժույթը ներխուժում է Կենտրոնական Ասիա և Կովկաս
Կրիպտոարժույթները մեծ ժողովրդականություն է վայելում Կենտրոնական Ասիայում և Կովկասում` ըստ ֆինանսական ծառայություններ մատուցող մի խումբ ընկերությունների կողմից պատրաստված զեկույցի: Ուզբեկստանն ունի կրիպտո ակտիվների ընդունման ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջաններում և զբաղեցնում է 33-րդ տեղը աշխարհում:
«Թվային ակտիվները Կենտրոնական Ասիայում և Կովկասում» զեկույցը ցույց է տալիս, որ Ուզբեկստանի բնակչության գրեթե 1,5 տոկոսը կամ մոտավորապես 512,000 ֆիզիկական անձինք կրիպտոարժույթներ ունեն: Ուզբեկստանում գործող 15 լիցենզավորված կրիպտոարժույթների բորսաները և կետերը 2024 թվականին կատարել են ավելի քան 1 միլիարդ դոլարի գործարքներ:
Ըստ զեկույցի՝ Ղազախստանը զբաղեցրել է 57-րդ տեղը աշխարհում, իսկ Ղրղզստանը՝ 76-րդը։ Տաջիկստանն ու Թուրքմենստանը չեն դասակարգվել։
Կովկասում Վրաստանն ունի կրիպտո ակտիվների ընդունման ամենաբարձր համաշխարհային վարկանիշը՝ զբաղեցնելով 54-րդ տեղը: Այդ դիրքը, սակայն, 17 կետով ցածր է 2022 թվականի Թբիլիսիի վարկանիշից: Զեկույցում Հայաստանը 77-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 92-րդը։