Հալեպի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել. եկեղեցին բազմամարդ է եղել
Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բերիո թեմի առաջնորդը պատարագ է մատուցել։ Չնայած Հալեպում տիրող վիճակին` եկեղեցին բազմամարդ է եղել։
«Հավատացյալը բոլոր ճակատներով պետք է պատրաստ լինի հոգևոր պատերազմ մղելու չարի, մեղքի, կրքի, ցանկության և անհավատ մարդկանց դեմ, որոնք տրամադրված են քրիստոնյայի հավատավոր կյանքը խաթարելու և նրա անունը արատավորելու», – իր քարոզուկ ասել է Մակար Սրբազանը։