ՀՀ-ի պարտքը ՌԴ-ին նվազել է 40 միլիոնով․ РИА Новости
Ռուսաստանն անցած տարի ավելացրել է իր վարկերը այլ երկրներին մինչև ավելի քան 30 միլիարդ դոլար, ինչն ամենաբարձրն է 1999 թվականից ի վեր։ Ամենաշատը նոր վարկեր են ստացել Եգիպտոսը, Բանգլադեշը և Հնդկաստանը, գրել է РИА Новости-ին՝ վերլուծելով Համաշխարհային բանկի տվյալները։
Ռուսաստանին այլ պետությունների պարտքի ծավալն անցյալ տարի աճել է 1,3 մլրդ դոլարով և կազմել 30,1 մլրդ։ Վերջին անգամ այդ ցուցանիշն այս մակարդակից բարձր է եղել 1999 թվականին (32,8 միլիարդ դոլար):
Բելառուսը շարունակում է մնալ ամենամեծ պարտապանը. նրա պարտքը կազմում է 7,75 միլիարդ դոլար կամ Ռուսաստանի կողմից տրված բոլոր վարկերի քառորդ մասը: Երկրորդ տեղում Բանգլադեշն է՝ 6,6 մլրդ դոլար (22%), իսկ եռյակը եզրափակում է Հնդկաստանը՝ 4,1 մլրդ դոլար (14%)։ Հնգյակում են նաև Եգիպտոսը (3,3 մլրդ դոլար, 11%) և Վիետնամը (1,4 մլրդ դոլար, 5%)։
Միաժամանակ նվազել են մի շարք երկրների պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ։ Այստեղ առաջատարը Սոմալին է։ Եթե 2022 թվականի վերջին երկիրը 703 մլն դոլարի պարտք ուներ, ապա անցած տարեվերջին՝ ընդամենը 49 մլն դոլար։ Բացի այդ՝ Բելառուսի պարտքը նվազել է 487 միլիոնով, Սերբիայինը՝ 117 միլիոնով, Հայաստանինը՝ 40 միլիոնով, Ադրբեջանինը՝ 22 միլիոնով։ Եվս 10 երկիր մարել է Ռուսաստանի հանդեպ ունեցած 82 մլն դոլարի պարտավորությունները։շ