Մուրմանսկի մարզում գնացքներիի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է
Մուրմանսկի շրջանի հարավում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Կինը մահացել է ուժեղ հարվածից ստացած վնասվածքներից։
Հիշեցնենք, որ Մուրմանսկի մարզում Մուրմանսկ – Սանկտ Պետերբուրգ թիվ 11 մարդատար գնացքը (326 ուղեւոր) բախվել է բեռնատար գնացքին։ Մարդատար և բեռնատար գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ տուժել է 14 մարդ։ Հարուցվել է քրեական գործ։