13 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել

Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել

Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռ է կործանվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

«Ուղղաթիռը բախվել է Մուղլայի հետազոտական ​​հիվանդանոցի շենքին և ընկել գետնին», – հաղորդում է հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել է նահանգապետ Իդրիս Աքբիկը, բժշկական ուղղաթիռի վթարի զոհ է դարձել չորս մարդ։

«Ուղղաթիռը կործանվել է հոսպիտալի թռիչքուղուց օդ բարձրանալու ժամանակ, աղետի հետևանքով մահացել են երկու օդաչուները, բժիշկը և բուժաշխատողը»,- լրագրողներին ասել է Աքբյուիկը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026