18 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թալիբան»-ը հայտարարում է Պակիստանի բանակի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

«Թալիբան»-ը հայտարարում է Պակիստանի բանակի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսում են ռազմական գործողություն Պակիստանի բանակի դեմ՝ ի պատասխան Աֆղանստանի սահմանամերձ գյուղերին հասցված ավիահարվածների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի պաշտպանության նախարար Մավլավի Մուհամմադ Յակուբ Մուջահիդը նախազգուշացրել է Պակիստանին՝ հայտարարելով, որ «ագրեսիայի ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»։

«Թալիբան»-ը հայտարարում է, որ Պակիստանի ավիահարվածի հետևանքով Արևելյան Աֆղանստանում զոհվել է 46 մարդ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։ Պակիստանի զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ գործողության ընթացքում, որը հիմնված էր հետախուզական տվյալների վրա, սպանել են Պակիստանում «Թալիբան» խմբավորման 13 զինյալի։

Ի պատասխան՝ «Թալիբան»-ի ուժերը գրավել են մի քանի անցակետեր Պակիստանի հետ սահմանին։ Շարժման ներկայացուցիչներն այս գործողությունները անվանել են «հատուցում»՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են Պակիստանի ռազմական ագրեսիայի դեմ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ