Եվրոպական տնտեսական տարածքում օդի աղտոտվածության մակարդակը անվտանգ է ընդամենը 13 քաղաքում
Ամբողջ Եվրոպական տնտեսական տարածքում (ԵՏԱ), ընդամենը 13 քաղաքներում է օդի աղտոտվածության մակարդակն անվտանգ։
ԵՏԱ-ն օգտագործում է 500 մոնիտորինգային կայան ամբողջ մայրցամաքի տարածքում՝ չափելու PM2.5 մանր մասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը։
ԵՄ-ն նպատակադրել է մինչև 2030 թվականը մանր մասնիկներով աղտոտվածության հետևանքով մահացությունները 55%-ով նվազեցնել 2005 թվականի համեմատ և պատրաստվում է թարմացնել օդի որակի ԵՄ ուղեցույցները 12 ընդհանուր աղտոտիչների վերաբերյալ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) և Մաքուր օդի հիմնադրամի (Clean Air Fund) միջև կնքված «Դաշինք հանուն մաքուր օդի» համագործակցությունը կոչ է անում մասնավոր հատվածի առաջնորդներին միավորել ջանքերը՝ նվազեցնելու օդի աղտոտվածությունը։