Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է բնականոն աշխատանքը, մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։