Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցրել է թռիչքները
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը․ հայտնել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից։
««Պուլկովոն» աշխատում է եղանակային բարդ պայմաններում։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը՝ թռիչքուղիները ձյունից մաքրելու պատճառով։ Ակնկալվում է, որ թռիչքները կվերսկսվեն ժամը 9:15-ից հետո։ Թռիչքների անվտանգության ապահովումը ամենաառաջնահերթ խնդիրն է», – ասվում է օդանավակայանի հաղորդման մեջ: