29 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեխիայի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունից 6 մարդ է զոհվել

Չեխիայի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունից 6 մարդ է զոհվել

Չեխիայի Մոստ քաղաքի ռեստորանում պրոպան-բութանի բալոնի պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, շենքը բռնկվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Չեխիայի հրշեջ-փրկարարական ծառայությունից հայտնել են, որ շաբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ մարդ վիրավորում է ստացել, ևս 30 մարդ տարհանվել է ռեստորանից և հարակից շենքերից։

«Ըստ ականատեսներից ստացված նախնական տեղեկությունների, ջեռուցիչը շրջվել է, ինչից էլ հրդեհ է բռնկվել»,- հայտնել են ծառայությունից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026