Եմենի Էլ Բեյդա նահանգում պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել
Եմենի Էլ Բեյդա նահանգում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, առնվազն 67 մարդ վիրավորվել է:
Այս մասին հայտնում է SABA գործակալությունը, որը վերահսկվում է Եմենի ապստամբների Անսար Ալլահ (հութիների) շարժման կողմից՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը։
Առնվազն ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել Եմենի Բեյդա նահանգի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը վերահսկվում է հութի ապստամբ Անսար Ալլահ շարժման կողմից։ Հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ չհստակեցնելով մանրամասներ։
Ըստ Al Mashhad պորտալի՝ Էզ-Զախեր շրջանի Ալ-Մաջրիշ շրջանում պայթել են կենցաղային գազի լիցքավորման չորս կայաններ: Վիրավորների թիվը գերազանցել է 70-ը, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ալ-Սաուրայի հիվանդանոցը կոչ է արել տեղի բնակիչներին արյուն հանձնել զոհերի մեծ քանակի պատճառով։