«Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ հայցով նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին
«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած ու մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսևի ընտանիքի հայցով նախնական դատական նիստը կկայանա փետրվարին․ այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 65-ամյա գործարարի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, բայց «Ջերմուկ գրուպ» ԲԲԸ-ի դեմ «վնասի վերականգնման» հայց են ներկայացրել նաև մահացածի այրին և դուստրերը` պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի փոխհատուցում և արտադրանքի վաճառքի կասեցում:
Հիշեցնենք, որ 2024-ի փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: