14 Հնս
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
27.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում տեխնիկական սպիրտի թունավորումից 15 մարդ է մահացել

Ադրբեջանում տեխնիկական սպիրտի թունավորումից 15 մարդ է մահացել

Բաքվում սպիրտի թունավորումից 15 մարդ է մահացել․ այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Մահվան դեպքերը գրանցվել են փետրվարի 22-23-ը։ Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել մեթիլ (տեխնիկական) սպիրտի թունավորումից։

Մահացածները 75% և 95% սպիրտ պարունակող  հիգիենայի տարբեր միջոցներ են օգտագործել։ Դատախազության աշխատակիցներն ու քրեագետները իրեղեն ապացույցներ են առգրավել, այդ թվում՝ հիգիենայի պարագաների դատարկ սրվակներ։

Ռազմագերիներ