
Պուտինը զինվորական համազգեստով հայտնվել է Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկում և հրահանգներ տվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով այցելել է Կուրսկի խմբավորումներից մեկի հրամանատարական կետ և լսել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը․ գրում է ТАСС գործակալությունը։
Սա պետության ղեկավարի առաջին այցն է Կուրսկի շրջան ուկրաինական զինված ուժերի՝ տարածաշրջանի վրա հարձակումից հետո։
Ստորև ներկայացնում ենք Հրամանատարական կետում ՌԴ նախագահի գլխավոր հրահանգները․
1) Կուրսկի շրջանը պետք է ամբողջությամբ ազատագրել և մտածել պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին։
2) Անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ջախջախել թշնամուն։
3) Նախագահը պահանջել է Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինացի զինվորականներին ահաբեկիչներ համարել։
4) Բոլոր գերիներին պետք է մարդկային վերաբերվել, սակայն օտարերկրյա վարձկաններին չի վերաբերում Ժնևի կոնվենցիան։
5) Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Կուրսկի շրջանն ազատագրող յուրաքանչյուր ստորաբաժանման։