14 Մար
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը և Վրաստանը ողջունել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնագիրը

Իրանը և Վրաստանը ողջունել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնագիրը

Իրանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնագիրը. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն համաձայնագիրը համարում է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

«Հուսով եմ, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերը շուտով կհանգեցնեն երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», – ընդգծել է Բաղային։

Վրաստանի ԱԳՆ-ն ևս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր տասնյոթ կետերի վերաբերյալ։ «Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ», – նշվել է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ