09 Մայ
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները․ Զախարովա

ՌԴ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները․ Զախարովա

Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը․ ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը ։  Աջակցում ենք այս կարևոր քայլին հայ-ադրբեջանական լիարժեք և համակողմանի կարգավորման հասնելու ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ.եռակողմ պայմանավորվածություններով», – նշել է դիվանագետը։

Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև շփումների համար՝ երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը կարգավորելու, ինչպես նաև խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Ռազմագերիներ