
Ալ Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Պեսկով
Ալ Ռիադում կայացած ռուս–ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դրանց մասին զեկուցվել է Մոսկվային և Վաշինգտոնին․ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են արդյոք պաշտոնական անձանց հայտարարություններ կամ ելույթներ Ալ Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Հասկանում եք` խոսքն արդեն տեխնիկական բանակցությունների մասին է։ Սրանք մանրամասների մեջ խորացած բանակցություններ են, ուստի տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվելու, պետք չէ սպասել։ Սա մեկ, իսկ երկրորդը, հիմա մայրաքաղաքում զեկույցները վերլուծվում են, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ ըմբռնումների մասին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ կա ըմբռնում, որ շփումները շարունակվելու են, բայց հստակություն դեռ չկա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները հանիդպել են մարտի 24-ին Ալ Ռիադում: Բանակցություններն ավելի քան 12 ժամ են տևել։