25 Մար
2025
10° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխության կամ ռազմական միջամտության. Աբբաս Արաղչին՝ Երևանում

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխության կամ ռազմական միջամտության. Աբբաս Արաղչին՝ Երևանում

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության․ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագրի ստորագրման համար։ Մենք կարծում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայանությունը շատ կարևոր է, նաև տնտեսակարան հարաբերությունենրի զարգացման համար է շատ կարևոր այդ հարցը: Հուսով ենք՝ այդ խնդիրները շուտով կլուծվեն: Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի և մենք հուսով ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, այդ վտանգները նվազագույնի կհասնեն և տարածաշրջանում ականատես կլինենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչին նաև նշել որ, Իրանը դեմ է ցանկացած ռազմական միջամտության՝ տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծելու համար։ «Տարածաշրջանում հաղորդակցության, տարանցիկ ուղիների ձևավորման հարցն ընդունելի է, բայց դա պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային օրենքները»,- ընդգծել է իրանցի նախարարը։

 

Ռազմագերիներ