01 Ապր
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը պետք է արդիականացնի միջուկային զենքի զինանոցը․ նախարար

ԱՄՆ-ը պետք է արդիականացնի միջուկային զենքի զինանոցը․ նախարար

Վաշինգտոնին անհրաժեշտ է արդիականացնել միջուկային զենքի իր զինանոցը․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Մենք հիմա պետք է զբաղվենք ոչ թե միջուկային պաշարների ավելացումով, այլ զենքի արդիականացմամբ»,- ասել է Ռայթը։

Նա անհավանական ձեռքբերում է համարել այն, որ ամերիկացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծեցին աշխարհում առաջին ատոմային զենքը: Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տվել իրենց ավելի վաղ դադարեցնել մարտական գործողությունները՝ փրկելով տասնյակ կամ հարյուր հազարավոր ԱՄՆ քաղաքացիների կյանքեր։

«Դրան հետևեց նոր միջուկային զենքի չստեղծման երեք տասնամյակ, որի հետևանքով էլ հնացել է մեր ողջ զինանոցը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ միջուկային զենքի պաագայում գլխավորը դա չկիրառելն է։

Ռազմագերիներ