
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի վերջին խոսքը
Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքը, որն ուղղված է եղել իր բուժակ Մասիմիլիանո Ստրապետտիին: Նա կիրակի օրը Հռոմի պապին տարել էր Սուրբ Պետրոսի հրապարակ:
«Շնորհակալություն, որ ինձ հետ բերեցիք հրապարակ»,- ասել է Հռոմի պապը։
Հաղորդվում է, որ Մասիմիլիանո Ստրապետտին, ըստ Պապի, մի անգամ փրկել է իր կյանքը՝ առաջարկելով հաստ աղիքի վիրահատության ենթարկվել։ Ավելի ուշ՝ 2022-ին, Հռոմի պապը Ստրապետտիին նշանակել էր բուժական գծով իր անձնական օգնական։
Հիշեցնենք, որ կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: