23 Ապր
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը

Վրաստանի վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը

Վրաստանում այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցերը, տարածաշրջանում առկա իրավիճակը և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Կողմերը քննարկվել են նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը, ինչպես նաև՝ այդ ուղղությամբ Վրաստանի ջանքերը։

Ընդգծվել է, որ ԵԱՀԿ-ն մնում է եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական երկխոսության հարթակը։

Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ևս հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության ամրապնդմանը։

Ռազմագերիներ