24 Ապր
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիշելը նշանակում է հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, որոնց միակ հանցանքը գոյությունն էր․ ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ Հայոց Ցեղասպանության մասին

Հիշելը նշանակում է հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, որոնց միակ հանցանքը գոյությունն էր․ ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ Հայոց Ցեղասպանության մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին հրապարակել է արխիվային լուսանկարներ Հայոց ցեղասպանությունից իր X-ի էջում և կից գրառում կատարել․ «Այսօր՝ ապրիլի 24-ին ,մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը իրագործվել է 110 տարի առաջ»։

Ֆրանսիական Պուասի քաղաքապետ Կարլ Օլիվյեն իր X-ի էջում գրել է «110 տարի անց հիշողության պարտքը մնում է քաղաքական, բարոյական և հանրապետական պահանջ։ Հիշելը նշանակում է հրաժարվել ջնջումից: Խոսքը պատմությանը խիզախությամբ և պարզությամբ դիմակայելու մասին է»: Նա հավել է, որ հակառակ ռևիզիոնիզմի և ժխտողականության՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իր արժեքներին՝ ճշմարտություն, արդարություն, ճանաչում: «Հիշողությունը տարբերակ չէ: Դա խոստում է զոհերին, նրանց ժառանգներին և ողջ մարդկությանը», – գրել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Պուասիում թանկ են պահում հիշողության պարտքը: «Որովհետև հիշելն, առաջին հերթին, նշանակում է հարգանքի տուրք մատուցել այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնց միակ հանցանքը գոյությունն էր: Հիշելը նաև նշանակում է դիմադրել ջնջմանը, հրաժարվել ժխտումից և ապագա սերունդներին փոխանցել «այլևս երբեք» ասելու ուժը»:

Խորհրդարանում Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի ներկայացուցիչ Պատրիսիա Միրալեսը ևս գրառում է կատարել․ «Դա 110 տարի առաջ էր՝ 1915 թվականի ապրիլի 24-ին։ Այդ օրը Կոստանդնուպոլսում կառավարության հրամանով ձերբակալվել են ավելի քան 600 հայ մտավորականներ ու նշանավոր անձինք։ Սա Ցեղասպանության սկիզբն էր, որը կարժենա 1,2 միլիոն մարդու կյանք՝ Օսմանյան կայսրության հայ ժողովրդի երկու երրորդը», – գրել է պատգամավորն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ապրիլի 24-ը դարձրել է հիշատակի ազգային օր։ Այն առաջին երկրներից մեկն էր, որը Ցեղասպանությունն անվանել այն, ինչ կա և 2001 թվականին ճանաչել օրենքով։

Ռազմագերիներ