
Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում
Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում․ հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Պայթյունի հետևանքով վնասվել է նավահանգստի վարչական շենքը: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քիշ կղզում, որը գտնվում է նավահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ պայթյունի պատճառը վառելիքի բաքում բռնկված հրդեհն է եղել: