05 Մայ
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն` Մոսկվայի Գեներալ Տյուլենևա փողոցի բազմահարկ շենքում․ կան զոհեր

Պայթյուն` Մոսկվայի Գեներալ Տյուլենևա փողոցի բազմահարկ շենքում․ կան զոհեր

Մոսկվայի Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել 9-րդ հարկում։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ենթադրվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազն է։ Երկու բնակարան հրդեհվել է, փլուզվել են 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։

Հաստատված տվյալներով՝ 2 մարդ է մահացել, 18-ը՝ տուժել։Համացանցում հրապարակված կադրերում երևում են պատշգամբից կախված նրանց մարմինները։

SHOT-ի տեղեկություններով՝ այրվող մուտքում անջատել են գազը, դրա համար փրկարարները ստիպված են եղել սղոցով կտրել խողովակը։ Հրդեհն ընդգրկել է 100 քառակուսի մետր տարածք, փլուզումների մակերեսը կազմել է մոտ 60 քառակուսի մետր: Փլուզվել է նաև տանիքի մի մասը։

Այրվող շենքի բոլոր 15 մուտքերի բնակարաններում գտնվող մարդկանց տարհանել են և տեղավորել մոտակա դպրոցում։


Ռազմագերիներ