01 Հնս
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրան-ԱՄՆ բանակցությունները բարդ էին, սակայն օգտակար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրան-ԱՄՆ բանակցությունները բարդ էին, սակայն օգտակար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային բարդ և միաժամանակ օգտակար է գնահատել միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումն օգտակար էր՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունների լուծման ողջամիտ ու իրատեսական ուղիներ գտնելու համար:

X սոցցանցում կատարված գրառման մեջ նա ընդգծել է, որ Իրանը վճռականորեն տրամադրված է պաշտպանել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անօտարելի իրավունքը:

 

 

 

Ռազմագերիներ