12 Մայ
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ օդում գտնվող երկու ինքնաթիռից մեկին է հաջողվել Երևան հասնել

ՀՀ օդում գտնվող երկու ինքնաթիռից մեկին է հաջողվել Երևան հասնել

Շարժա-Երևան ինքնաթիռը 2 ժամ Հայաստանի օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարել չի հաջողվել՝ եղանակային պայմանների պատճառով։

Դրանից առաջ վայրէջք էր կատարել նաև Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը։ Վերջինիս հաջողվել էր ցամաք իջնել Երևանում։

Ավելի վաղ օդանավակայանից հաղորդել էին՝ եղանակային պայմանները խախտել են նաև Երևան-Մինվոդի թռիչքի ժամանակը։ Մեկնումը նախատեսված էր 17:30-ին։ Ինքնաթիռը դեռ Երևանից դուրս չի եկել։

Հիշեցնենք՝ Երևանում և հարակից բնակավայրերում սաստիկ քամի է բարձրացել։
Որոշ հատվածներ հոսանքազրկված են։ Անջատել են նաև ջրամատակարարումը։

Ռազմագերիներ