19 Մայ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենի մոտ ախտորոշվել է քաղցկեղ

Բայդենի մոտ ախտորոշվել է քաղցկեղ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ տեսակ», որը տարածվել է նրա ոսկորներին․ գրում է CNNը՝ հղում անելով նախկին նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը։

«Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենը հետազոտվել է շագանակագեղձում նոր հանգույցի հայտնաբերման համար՝ միզուղիների հետ կապված ախտանիշների աճից հետո։ Ուրբաթ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը հնարավոր է դարձնում նրա արդյունավետ կառավարումը», – ասված է հայտարարության մեջ։

Գրասենյակից նշել են, որ 82-ամյա Բայդենը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները։

 

Ռազմագերիներ