
Պուտինը Թրամփին ասել է, որ ՌԴ–ն կողմ է ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծմանը. Լավրով
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին դժվարության մեջ մենակ չի թողնի և կհասնի նրանց օրինական իրավունքները հարգելուն. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ՌԴ–ն կողմ է Ուկրաինայի ճգնաժամի արդարացի լուծմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին դժվարության մեջ չի թողնի և կհասնի նրանց օրինական իրավունքները հարգելուն, իսկ կանոնիկ ուղղափառությունը վերադարձրել է ուկրաինական հողերի ժողովրդի հոգևոր կյանքում իր կենտրոնական դիրքը:
«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Արևմուտքի կողմից հրահրված ուկրաինական ճգնաժամի արդարացի կարգավորման նպատակների իրագործման երաշխիքն է. այդ դիրքորոշումն իր ամբողջ որոշակիությամբ հերթական անգամ հաստատվել է երեկ նախագահ Պուտինի կողմից՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցում»,– նշել է Լավրովը:
Նա հավելել է, որ Զատկի և Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադարի մասին նախաձեռնությունները Կիևի կողմից անտեսելը Մոսկվայում ոչ ոքի չի զարմացրել:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը տևել է երկու ժամ: Թրամփը զրույցից հետո ասել է` Ռուսաստանը տրամադրված է, որ ուկրաինական հակամարտությունը խաղաղ կարգավորման գա: Այդ մասին հայտարարել է նաև Պուտինը։